Քաղցրության, թթվության ու բույրի հաջող համակցում՝ սա է համեղ լոլիկի գաղտնիքը։ Նման եզրակացության են հանգել չինացի գիտնականները ախորժալի լոլիկի գենի 4 տարվա որոնումներից հետո, հայտնում է «Սինհուան»։
Լոլիկի ավելի քան 100 տեսակների մի քանի տարվա ուսումնասիրությունների ընթացքում հաջողվել է առանձնացնել 33 համային նյութ, որոնք հիմնականում ամենաշատն են դուր գալիս սպառողներին, դրանցից են գլյուկոզան, ֆրուկտոզան, կիտրոնաթթուն ու խնձորի թթուն, նաեւ 29 ցնդող նյութեր։
Այդ նյութերի ու գենոմների ուսումնասիրության արդյունքում գիտնականները ստեղծել են գենետիկ լոկուսներ, որոնց պատասխանատու են իդեալական լոլիկի համային բնութագրերի համար։
Գիտնականներին այս մտահղացմանը դրդել է սպառողների գանգատները լոլիկների համի մասին։ Նրանց կարծիքով լոլիկի համայինհատկանիշների վատացման համար սելեկցիոներներն են մեղավոր, որոնք համի հաշվին ձգտում են բարձրացնել բերքատվությունն ու տեսքը։ Չինացի գիտնականների հայտնագործության շնորհիվ հիմա հնարավոր կլինի վերականգնել լոլիկի երբեմնի համը։



























