Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հունվարի 28-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա։ Անադոլու գործակալությունը հայտնում է, որ այցը կկայանա վարչապետ Բինալի Յլդըրըմի հրավերքով։
Այցի շրջանակում Մեյը մտադիր է քննարկել երկու երկրների համագործակցության խորացման ուղիները։
Քննարկվելու են նաեւ ահաբեկչության դեմ պայքարի, կիպրյան խնդրի կարգավորման, տարածաշրջանային ու միջազգային գործընթացների, ԵՄ-ի հետ փոխգործակցության թեմաները։



























