Խուլիգանություն կատարելու համար 3 տարի 9 ամիս ազատազրկման դատապարտված «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Սամվել Անտոնյանն արդեն 9 օր է, ինչ  շարունակում է հացադուլը: Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից՝ նշելով, որ դատապարտյալի առողջական վիճակը բավարար է:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Սամվել Անտոնյանը հացադուլով բողոքում է պայմանական վաղաժամկետ ազատման իր դիմումը մերժելու դեմ։