ՌԴ Կրասնոդարի երկրամասում հունվարի 22-ին Երեւան-Պետերբուրգ միկրոավտոբուսի վթարի հետեւանքով տուժած ՀՀ 4 քաղաքացիները, որոնք բուժվում էին Պավլովոյի շրջանի կենտրոնական հիվանդանոցում, այսօր դուրս են գրվել։

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երեւան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող Mercedez-Benz մակնիշի 27 UL 776 համարանիշի միկրոավտոբուսը Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին վթարի է ենթարկվել. միկրոավտոբուսում եղած 7 ուղեւորներից 5-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: