Հնդկաստանում աղջիկը կտրել է իր սիրեցյալի առնանդամը այն բանից հետո, երբ իմացել է , որ նա մտադիր է ամուսնանալ ուրիշի հետ, գրում է Daily Mail–ը։

Ըստ պարբերականի՝ սիրեցյալները հանդիպում էին մոտ 4 տարի, սակայն երիտասարդը նշանված է եղել մեկ այլ աղջկա հետ՝ իր կաստայից։ Իմանալով այդ մասին՝ աղջիկը տղային հրավիրել է իր մոտ՝ սիրային հաճույքների համար, կապել նրա աչքերը, որից հետո մանգաղով կտրել նրա առնանդամը։ Սակայն ամենազարմանալին այս պատմության մեջ այն է, որ երիտասարդը փորձել է պաշտպանել իր սիրեցյալին՝ ծնողներին, բժիշկներին ու ոստիկանությանը ասելով, որ ինքն է կտրել իր առնանդամը։ Բայցեւայնպես աղջկան կալանավորել են։ Նրա մոտ հայտնաբերել են եւ մանգաղը, եւ կտրված առնանդամը, որը բժիշկների խոսքով արդեն չի ստացվի «կպցնել»։ Նրան մեղադրանք է առաջադրվել մահափորձի համար։