Մոսկվան պատրաստ է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր աշխատակազմի հետ լիարժեք երկխոսություն սկսել, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Զախարովան ասել է , որ երկխոսություն են պահանջում թե երկկողմանի հարաբերությունները , թե միջազգային իրադրությունը, որտեղ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն շատ հարցերի համար պատասխանատվություն են կրում։

Նա հավելել է, որ հիմա Մոսկվան ԱՄՆ նոր աշխատակազմից ակնկալում է արտաքին քաղաքական մոտեցումների, հայեցակարգերի ու թեզիսների ձեւակերպում։