Երեւանում հունվարի 25-ին մահացած հայտնաբերված ազատամարտիկ Ռազմիկ Ֆառաշյանի բնակարանի ննջասենյակում հայտնաբերվել են 1 հատ նռնակ եւ տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Այս մասին այսօր՝ հունվարի 27-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել։

Նշենք, որ Ռազմիկ Ֆառաշյանը միայնակ էր ապրում, 2 դուստր ուներ, որոնք առանձին են բնակվում: 62-ամյա տղամարդը մշտական աշխատանք չուներ, ապրում էր հաշմանդամության թոշակով:

Հիշեցնենք, որ Երեւանում այսօր՝ հունվարի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։30-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա։