Ֆրանսիայում ուժի մեջ է մտել սննդի հասարակական օբյեկտներում հաճախորդներին անվճար կամ ֆիքսված գումարի դիմաց անսահմանափակ քանակությամբ քաղցր ոչ ալկոհոլային խմիչքների տրամադրումն արգելող օրենքը։
Արգելքը գործում է շաքար պարունակող մրգային օշարակների, գազավորված, Էներգետիկ, սպորտային եւ այլ խմիչքների նկատմամբ։
Այժմ յուրաքանչյուր չափաբաժնի համար հաճախորդը առանձին պետք է վճարի։ Սա անօրինական է դարձնում արագ սննդի կետերում եւ ռեստորաններում ինքնասպասարկման ավտոմատների օգտագործումը, որոնք թույլ էին հաճախորդին ցանկության դեպքում անսահմանափակ քանակությամբ ավնվճար ըմպելիք ստանալ։
Նոր օրենքը ուղղված է գիրության դեմ։ Eurostat–ի տվյալներով, Ֆրանսիայի բնակչության 15.3 տոկոսը տառապում է գիրությունից։ Սա զգալիորեն պակաս է Եվրամիության ընդհանուր ցուցանիշից, սակայն իրավիճակը գնալով վատթարանում է։



























