7 մարդ ազատվել է պարտականնությունների կատարումից Գերմանիայի Բադեն–Վյուրթենբերգ դաշնային հողում էլիտար զորամասում ոչ կանոնադրական հարաբերությունների դեպքերը հետաքննության հետեւանքվ, հաղորում է Spiegel պարբերականը։

Spiegel–ի տեղեկություններով, Փֆուլենդորֆում տեղակայված Բունդեսվերի էլիտար զորամասում կիրառվել են «սեռական հողի վրա սադիստական գործողություններ»՝ կապված «ընդունելության ծեսի» հետ։ Խոսքը բռնության, հետապնդումների եւ սեռական ոտնձգությունների կասկածների մասին է։

Այսպես, 2016 թվականին զորամասի կին լեյտենանտը զեկուցագիր էր հղել պաշտպանության նախարարություն եւ Բունդեսթագ այն մասին, որ այսպես կոչված «ընդունելության ծեսի» ժամանակ նորակոչիկները պետք է մերկանային, իսկ ավագ սպաները այդ ամենը տեսանկարահանում էին՝ «դաստիարակչական նպատակներով»։

Հետաքննության արդյունքներով «դաստիարակների անձնակազմի» նկատմամբ կայացվելու են անհատական որոշումներ։