Առյուծների ավանդական պարով, տոնավաճառներով եւ թատերականացված բեմադրություններով են լույս շաբաթ օրը Չինաստանում դիմավորել արեւելյան օրաացույցով Նոր տարին, որը խոստանում է բարենպաստ լինել ընտանիքի ստեղծման համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն։
Ավանդաբար ամենալայնածավալ եւ դիտարժան միջոցառումները կայացել են մայրաքաղաք Պեկինի հյուսիսում գտնվող Հողի տաճարում։ Շաբաթ վաղ առավոտյան արտիստները կատարել են «առյուծների պարը», որը սկիզբ է առնում XIV-XVI դարերում «Չունցզե» ժամանակներից եւ կոչված է հեռացնել բոլոր չար ուժերը, որոնք կարող են դժբախտություններ բերել Նոր տարում։ Դրանից հետո կայացել է Հողին զոհաբերության ինքնաբուխ արարողությունը, որը մատուցել են Ցին դինաստիայի կայսրերը։




























