Բավարիայի հյուսիսում Արնշթայն քաղաքում հողատարածքի սեփականատերը իր ամառանոցում գտել է վեց դեռահասների՝ այդ թվում իր որդու ու դստեր մարմինները, հայտնել է DW-ը։ Ոստիկանության տվյալներով, բռնի մահվան որեւէ նշան դեռ չկա։
Երիտասարդները 18-19 տարեկան էին։ Հունվարի 28-ի երեկոյան նրանք երեկույթ էին կազմակերպել ամառանոցում։ Քանի որ երեխաները մինչեւ առավոտ հոր հետ կապ չէին հաստատել, նա որոշել է համոզվել ՝ արդյոք ամեն ինչ կարգին է։
Նա փրկության ծառայություն է կանչել, սակայն բուժաշխատողները ընդամենը արձանագրել են դեռահասների մասը։ Ոստիկանության վարկածներից մեկով երիտասարդների մահվան պատճառ կարող էր դառնալ տան ներսում վառարանի հետ սխալ վարվելը։




























