Ադրբեջանում զինված միջադեպի հետեւանքով երկու մարդ է վիրավորվել հրազենից, նրանցից մեկը մահացու։
«Ազերի փրես» գործակալության փոխանցմամբ դեպքը տեղի է ունեցել անցած երեկո, Բիլյասուվարսկի շրջանի Ամանքենդ գյուղում։ Գյուղի բնակիչ Ադիլ Ալիեւը, 1988 թ ծնված, սպանվել է հարազատ եղբոր կողմից։ Նրանց համագյուղացի Շահին Ալիեւը՝ 1992 թ ծնված, գլխի մասից վիրավորվել է։ Տուժածին տեղափոխել են հիվանդանոց։
Միջադեպի պատճառները դեռ չեն պարզվել։




























