Փերտվարի 1-ին, ժամը 18.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Սեբաստիայի եւ Կուրղինյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ին:

Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որի մեջ եղել է գումար եւ բանկի քարտ:

Արտաշես Բ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ դրամապանակը թիվ 47 երթուղային ավտոբուսում գողացել է մի կնոջից:

Կատարվում է հետաքննություն: