Սպիտակի շրջանի Հարթագյուղ համայնքում փետրվարի 3-ին 51-ամյա տղամարդը ինքնասպան է եղել՝ գոմում գերանից պարանով կախվելով:
Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ ինքնասպանություն գործած անձը 1966 թվականին ծնված Հ.Հ.-ն է, որի դին հայտնաբերել է նրա համագյուղացին ժամը 18:50-ի սահմաններում:
Ոստիկանության հայտնած տվյալներով՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, կատարվում է քննություն:


























