Հնդկաստանում իրավապաշտպան եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Կայլաշ Սաթհարթհիից գողացել են նոբելյան մեդալն ու վկայականը, հայտնում է BBC–ն։

Իրավապաշտպանի խոսքով՝ գողությունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան, երբ իր տանը ոչ ոք չկար։

«Տանս դռան կողպեքը կոտրել էին, գողացել էին վկայականը, մեդալի կրկնօրինակը եւ այլ իրեր»,– ասել է նա։

Հնդկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ գողերը նաեւ տարել են թանկարժեք զարդեր եւ էլեկտրոնիկա։

2014–ին Կայլաշ Սաթյարթհին պակիստանցի Մալալա Յուսուֆզայի հետ միասին արժանացել էր խաղաղության Նոբելյան մրցանակի։