Շանհայի բնակիչը մոտ 4 ամիս սպանված կնոջ մարմինը թաքցրել է սառնարանում, նախքան ոստիկանությանը հանձնվելը, հայտնում է Shanghai Daily–ն։
Ոստիկանության տվյալներով՝ 29-ամյա տղամարդը 2016-ի հոկտեմբերին սպանել էր կնոջը։ Փետրվարի 1-ին տղամարդը ծնողներին հրավիրել էր 60-ամյակը նշելու։ Խնջույքի ժամանակ խոստովանել էր, որ սպանել է կնոջը եւ թաքցրել նրա մարմինը սառնարանում։ Դրանից հետո հարազատները տղամարդուն համոզել էին հանձնվել ոստիկանությանը։
Կնոջը սպանելուց հետո Չժու ազգանունով տղամարդը շարունակում էր սպանված կնոջ անունից գրառումներ կատարել սոցցանցերում եւ SMS հաղորդագրություններ գրել հեռախոսից։
Ոստիկանության տվյալներով՝ սպանության պատճառը ամուսինների վեճն է եղել։ Ընթանում է հետաքննություն։




























