Փետրվարի 7-ին, ժամը 8.15-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւանի Դավիթաշենի 4-րդ թաղամասի մի բնակարանում հայտնաբերել եւ բերման են ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունվարի 24-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր որպես ազատազրկումից խուսափող դատապարտյալ, խափանման միջոցը՝ կալանք (Հարությունյանը դատապարտվել էր 4 տարի ազատազրկման՝ խարդախության համար):