Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 6-ից 7-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 4-ը:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:

Բացահայտվել է գողության 14, խարդախության 6, հարկերից խուսափելու 2 եւ խուլիգանության 1 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետեւանքով 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: