Պերուի նախարարների խորհուրդը հավանության է արժանացրել մարիխուանան բժշկական նպատակներով օրինականացնելու մասին օրինագիծը: Այս մասին ասված է երկրի ՆԳՆ-ի հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ մարիխուանան «կարող է օգտագործվել միայն բժշկական ցուցումով եւ միայն որպես հիվանդների համար միակ հնարավոր թերապեւտիկ տարբերակ»:

«Նախարարը կիսում է մարդկային խորը ողբերգությունն այն մարդկանց, որոնք տառապում են, ասենք, էպիլեպսիայով, Ալցհեյմերի եւ այլ հիվանդություններով, որոնց մարիխուանան թեթեւություն կբերի»,- ասված է ՆԳՆ-ի հաղորդագրությունում: