Ճապոնիայի Կուրայոսի քաղաքում մոտ 1.3 հազար բնակիչ առանց էլեկտրաէներգիայի է մնացել ուժեղ ձյան հետեւանքով էլեկտրահաղորդման լարերի վնասվելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Կիոդո» գործակալությունը։ Ըստ առկա տեղեկությունների՝ լարերի վրա ծառ էր ընկել։

Ձյունը Տոտտորիի, Հիրոսմիայի եւ Օկայամայի պրեֆեկտուրաներում նաեւ կաթվածահար է արել երթեւեկությունը։ Գնացանքերը մեկնում են ուշացումներով։

Նշենք, որ անցյալ օրվա ընթացքում Ճապոնիայում ավելի քան 40 մմ ձյուն է տեղացել։