Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ցած նետվել 5-րդ հարկի իր բնակարանից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ 55-ամյա Ն. Շ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն:




























