Նյու Յորքում տեղի է ունեցել տնային կենդանիների աշխարհում խոշորագույն New York Pet Fashion Show ցուցադրությունը, հայտնում է ABC News-ը:

Ամենամյա միջոցառմանը, որը 14-րդ անգամն է անցկացվում, կմասնակցի 10 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած ավելի քան 700 մարդ: Մոդելները կատուներն են, շները, մի քանի առնետ եւ մեկ մողես:

Աշխարհի տարբեր ժողովուրդների հագուստների ոճով պաճուճազարդ կոստյումներ հագած ձեռնասուններին պոդիում են բարձրացրել նրանց տերերը:

«Ոսկե թաթ» մրցանակի դափնեկիր են դարձել չիխուախուա զույգը եւ յորքյան տերիերը: