Ամերիկյան Թեքսաս նահանգի Հյուսթոն քաղաքից դեպի հարավ-արեւմուտք վեց պտտահողմ է մոլեգնել. տուժածներ կան: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով AP-ն:
Գործակալության տվյալներով՝ Հյուսթոնից 113 կմ հեռավորությամբ առնվազն վեց մարդ է տուժել:
Նախնական տվյալներ կան չորս տան փլուզման ու եւս մի քանիսի վնասվելու մասին: Եվս յոթ մարդու վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հաղորդվում է նաեւ Օստին քաղաքից արեւմուտք առատ տեղումների մասին:


























