Մեքսիկայի ՆԳՆ քաղպաշտպանության ազգային համակարգող Լուիս Ֆելիպե Պուենտեն հայտնել է, որ երկրի վեց շրջաններում տագնապ է հայտարարվել՝ կապված ռադիոակտիվ նյութերով կոնտեյների առեւանգման հետ: Այս մասին գրում է Gazeta-ն:
«Ռադիոակտիվ նյութերով կոնտեյների առեւանգման պատճառով տագնապ է հայտարարվել Կերետարո, Իդալգո, Մեխիկո, Գուանախուատո, Սան Լուիս Պոտոսի եւ Միչոական նահանգներում: Այն տեսնելու դեպքում մի՛ բացեք, զանգահարեք 911»,- գրել է նա Twitter-ում:
Պուենտեն հաղորդագրությանը լուսանկարներ է կցել, որոնցում ռադիոակտիվ նյութերի պահպանման համար նախատեսված նարնջագույն կոնտեյներ է:


























