Քալֆորնիայում՝ Յոսեմիթի ազգային պարկում արտասովոր ֆենոմեն է արձանագրվել, որը ստացել է «կրակավեժ» անվանումը։ Արեւի ճառագայթներն այնպես են լուսավորում Էլ Կապիտան ժայռում գտնվող «Ձիու պոչ» ջրվեժը, որ այն նմանվել է լավայի հոսքի, հաղորդում է CBS հեռուստաալիքը։
Այս երեւույթին ականատես լինելու հնարավորությունը պարկի այցելուներն ունենում են յուրաքանչյուր տարի՝ փետրվարի վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Երբ մայր մտնող արեւի ճառագայթները ընկնում են ջրվեժի վրա, մի պահ այն վառ նարնջագույն է դառնում։
Այս ֆենոմենը կախված է մի շարք պայմաններից, այդ թվում՝ ամպամածությունից եւ օդի ջերմաստիճանից, ուստի միշտ չէ, որ կարելի է տեսնել «կրակավեժը»։




























