Շարլոտայում (Հյուսիսային Կարոլինա) American Airlines ավիաընկերության ինքնաթիռը թռչելիս եղջերուին է բախվել։ Այդ միջադեպի պատճառով ինքնաթիռը օդանավակայան են վերադարձրել, հաղորդում է Americaru-ն։
Ինքնաթիռում գտնվել են 44 ուղեւորներ եւ անձնակազմի 4 անդամներ։ Օդաչուներին խցիկից դուրս են բերել վթարային անցքի միջոցով։ Չնայած որ եղջերվի հետ բախումը վթարի պատճառ է դարձել՝ արդյունքում ոչ ոք չի տուժել։
American Airlines-ի մամուլի քարտուղար Քեթի Քոդին հայտնել է, որ հարվածի հետեւանքով վառելիքի արտահոսք է եղել, ինչպես նաեւ վնասվել ինքնաթիռի աջ թեւի փեղկը։ Որպես անվտանգության միջոց՝ մինչ մարդիկ տարհանվում էին անձնակազմը թեւը ծածկել է փրփուրով
Ուշացումը եղել է 5 ժամ։ Միջադեպի պատճառով Շարլոտայում մի քանի չվերթներ են հետաձգվել։


























