«Ելք» դաշինքի կուսակցությունները որոշել են ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից հետո միավորվել մեկ կուսակցության մեջ, դա դրական ազդակ է։ Այս մասին փետրվարի 16-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Հայկական վերածնունդ» (անվանափոխված «Օրինաց երկիր») կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը։
Հարցին, թե «Հայկական վերածնունդ» կուսակցությունը քանի տոկոսի ակնկալիք ունի, Բաղդասարյանը պատասխանել է․ «Որքան Աստված կտա։ Թե ինչպիսի արդյունքներ մենք կարող ենք ունենալ, կախված է միայն մեր ժողովրդի կամքից։ Սկսվել է փողերի, հեղինակությունների մրցարշավը։ Ես չեմ կարող այսօր թվեր հրապարակել»։



























