Փետրվարի 15-ին, ժամը 18.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 60-ամյա Լարիսա Խ.-ն, 24-ամյա Շողիկ Օ.-ն, 2-ամյա Արամ Խ.-ն եւ 4-ամյա Սոֆի Խ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը, ժամը 17.30-ի սահմաններում, իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն: