Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ:
ԱՊԱ-ի փոխանցմամբ՝ Գերասիմովը Ադրբեջանի ղեկավարությանը երախտագիտըություն է հայտնել հյուրընկալության եւ ԱՄՆ ԶՈւ շտաբների պետերի Միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդի հետ երկկողմ հանդիպման անցկացմանը նպաստելու համար:
Կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը:



























