«Ելք» դաշինքն արեւմտամետ, ռուսամետ կամ ամերիկամետ չէ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 15–ին, «Հոդված 3» ակումբում հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ, Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
«Ոչ Արամ Սարգսյանը, ոչ Էդմոն Մարուքյանը երբեք չեն հայտարարել, որ իրենք հայաստանամետ չեն եւ չեն էլ հայտարարել, որ արեւմտամետ են։ Հարցը կոնկրետ է. մեր պայմանավորվածությունների եւ ընդհանրապես «Ելք» դաշինքի ձեւավորման հիմքում ընկած է այն ընկալումը, որ արտաքին քաղաքական առումով Հայաստանում գործող կուսակցությունը չի կարող լինել այլ բան քան, Հայաստանի շահերի գերակայության վրա հենված կուսակցություն։ Համատեղ քաղաքական գործունեության հուշագրում գրված է նաեւ, որ մենք խնդիր ունենք Հայաստանում եվրոպական տիպի պետություն կառուցելու, բայց սա ոչ թե արտաքին քաղաքականության է վերաբերում, այլ մեր պետութան ներքին կառուցվածքին»,–ասել է Փաշինայնը։
Պատգամավորը նշել է, որ Հայաստանը Եվրախորհրդարանի անդամ է, վավերացրել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան եւ այլ բազմաթիվ փաստաթղթեր։
«Մենք արեւմտամետ, ռուսամետ ու ամերիկամետ չենք, նաեւ հակառուսական, հակաեվրոպական, հակաամերիկյան չենք»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։



























