ՆԱՏՕ-ն պետք է Ռուսաստանի նկատմամբ ռազմավարական համբերություն դրսեւորի, ինչպես եղել է սառը պատերազմի տարիներին: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պետք է ռազմավարական համբերություն դրսեւորենք, ինչպես ՆԱՏՕ-ն արել է սառը պատերազմի տարիներին, մենք դրա կարիքն ունենք անվտանգության նոր իրավիճակում»,- լրագրողներին ասել է Սթոլթենբերգը՝ պատասխանելով Ռուսաստանի գործողությունների վրա դաշինքի քաղաքականության ազդեցության մասին հարցին:



























