«Ելք» դաշինքին պետք է ընտրողները ձայն տան, քանի որ այն ստատուս քվոն փոխելու  ուժ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16–ին, «Հոդված 3» ակումբում   հայտարարել է դաշինքի անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ 

«Ելք» դաշինքին պետք է ընտրողները ձայն տա նրա համար, որ դաշինքը ստատուս քվոն փոխելու  ուժ է, իսկ որն է ստատուս քվոն։ Այն այսօրվա Հայաստանն է՝ կուտակված 25 տարվա խնդիրներով։ Երբ ասում եմ ՝ստատուս քվոն փոխել, նկատի ունեմ եղած կոռուպցիոն համակարգը, հիվանդ քաղաքական համակարգը, մարզերի եւ Երեւանի անհամաչափ զարգացումը, իրավունքի եւ գերակայության խնդիրները, դատական համակարգը։ Մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումները։ Մենք գալիս ենք այս ստատուս քվոն փոխելու եւ տարբերվում ենք այն ուժերից, որոնք այդ ստատուս քվոյի  մաս են կազմում, եւ տարիներ շարունակ փորձարկվել են ՀՀ քաղաքացիների կողից եւ չեն փոխել այդ ստատուս քվոն»։

Էդմոն Մարուքյանը նշել է, որ ինքն ու Նիկոլ Փաշինյանը կարողացել են հնարավորինս արդյունավետ են իրացրել իրենց մանդատի հնարավարությունը։