Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները փետրվարի 16-ին, ժամը 14.30-ին, Երեւանի Հաղթանակ թաղամասում գտնվող սուրճի գործարանի մոտից բերման են ենթարկել 40-ամյա Վռամ Խ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա փետրվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:

***

Ոստիկանության Մալաթիայի եւ Մաշտոցի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 16-ին, ժամը 20-ին, Երեւանի Շինարարների փողոցի թիվ 14 շենքի մոտից բերման է ենթարկվել 27-ամյա Հովհաննես Դ.-ն, որը փետրվարի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով: