ԼՂՀ ՊԲ ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացած զինծառայող  20-ամյա Գարեգին Արգամանյանն ընտանիքի միակ երեխան էր: Նա միակողմանի ծնողազուրկ է, Երեւանի բնակիչ, ապրում էր մոր հետ: Գարեգին Արգամանյանը մեկ տարի առաջ էր բանակ գնացել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում շմոլ գազի թունավորումից ժամկետային զինծառայող է մահացել:

ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ` այսօր ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրում շմոլ գազի թունավորումից մահացել է զինծառայող, 20-ամյա Գարեգին Արայի Արգամանյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: