Ամերիկյան Crystal Kayak Company ընկերությունը ստեղծել է ամբողջովին թափանցիկ թիանավ, գրում է Daily Mail–ը։

Նավից կարելի է դիտել, թե ինչ է տեղի ունենում ջրի մեջ՝ հենց նավի տակ։ Այն պատրաստված է պոլիկարբոնատից, որը օգտագործվում է ռեակտիվ կործանիչների ու գնդակադիմացուկ ապակիների արտադրության մեջ։

Crystal Kayak Company -ի ղեկավարությունը հայտնել է, որ նավն արդեն մեծ պահանջարկ ունի գնորդների կողմից։ Նավի արժեքը գրեթե 2․5 հազար դոլար է, բայց հիմա այն զեղչով է վաճառվում՝ 1․5 հազար դոլարով։