Սասունիկ գյուղում այսօր՝ փետրվարի 18-ին, բռնկված հրդեհի պատճառը ընտանեկան վեճն է եղել։ Այս մասին NEWS.am- հետ զրույցում նշեց Սասունիկ գյուղի գյուղապետ Արման Մարգարյանը։

Նրա խոսքով՝ ընտանիքի անդամներից տանն են եղել միայն մայրն ու տղա։ Նրանց միջեւ ծագած վեճի արդյունքում շրջվել է վառարանը։ Տղան փորձել է բարձրացնել այն, սակայն չի հաջողվել։ Արդյունքում նա լուրջ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, ժամը 00:58-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի Կարին թաղամասի 19-րդ փողոցում գտնվող տնակում: Այրվել են կենցաղային իրեր եւ տնակն՝ ամբողջությամբ (48 քմ):