Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը պնդում է, որ երբեք չի ցանկացել, որ իր որդիները զբաղվեն քաղաքականությամբ:

«Ես միշտ էլ ասել եմ, որ չեմ ցանականում, որ քաղաքականությամբ զբաղվեն, Արմեն Սահակյանի որոշումն է՝ ինչով կզբաղվի»,-այսօր՝ փետրվարի 18-ին, ԵԿՄ 11-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Միեւնույն ժաանական Գալուստ Սահակյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններին  աջակցելու է որդուն: NEWS.am-ի ճշտող հարցին՝ ինչպես է աջակցելու, պատասխանեց «Իր օգտին եմ քվերակելու»:

Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի որդին առաջադրվելու է ՀՀԿ-ի տարածքային ցուցակով: