ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը կարծում է` ընտրություններին ընդառաջ ներքաղաքական լարվածությունը կանդրադառնա նաեւ սահմանին տիրողջ իրավիճակի վրա:
Այսօր` փետրվարի 18-ին, ԵԿՄ 11-րդ համագումարից հետո լրագրողները գեներալ Մանվելից հետաքրքրվեցին` արդյոք լարվածություն սպասվում է ընտրություններին ընդառաջ:
«Սադրանք սաղ օրն էլ անում ա շան տղան, ավելի կարա թեժացնի, որտեւ գելն անբորի ա ման գալիս: Հեսա կսկսենք խառնվել, իրար հայհոյել ընտրությունների ժամանակ, վիրավորել, անպատվել, կմտածեն` պառակտվել ենք, կսկսեն սահմանին լարել, արյուն թափել»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Գեներալը չի բացառում, որ փետրվարի 20-ին Արցախում կայանալիք Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ նույնպես իրավիճակը շփման գծում կլարվի. «Սահմանային լարվածությունը 88թ.-ից կա, եթե էնտեղ էլ անշնորհքություններ, բան լինեն, վարկաբեկենք, թուրքն էլ առիթից օգտվում ա: Առանձնացրեք նրան, որը վատն ա, անպատվեք, բայց մի ասեք գեներալները, որովհետեւ կան գեներալներ, որոնք սահմանին են ծառայում, մեկ էլ տեսար մի գեներալ վատ բան ա արել, սկսում են ասել` գեներալները, ըտենց մի արեք»:



























