Արթուր Աղաբեկյանին եւ Իշխան Զաքարյանին ԵԿՄ 11-րդ համագումարին մասնակցելու հրավեր է ուղարկվել, բայց նրանք չեն եկել: Այս մաիսն այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով հարցին, ինչու Արթուր Աղաբեկյանը եւ Իշխան Զաքարյանը ներկա չեն եղել համագումարին:

«Արթուր Աղաբեկյանին եւ Իշխան Զաքարյանին որպես ԵԿՄ վարչության անդամներ ուղարկվել է եւ ծրագիրը, եւ մանդատները, եւ օրակարգը, որ գան ներկա լինեն, չեն եկել: Մենք դաժե որ չուզենայինք էլ իրանց ընտրեինք, պիտի իրանք գային, ներկա լինեին»,-ասաց նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ԵԿՄ 11-րդ համագումարին Արթուր Աղաբեկյանը եւ Իշխան Զաքարյանը չեն վերընտրվել վարչության անդամ: