Եթե դատել ըստ Մյունխենի համաժողովի որոշ հայտարարությունների՝ սառը պատերազմն այդպե էլ չի ավարտվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովում իր ելույթի ժամանակ, հաղորդում է TASS-ը։
Ռուսաստանն ու Արեւմուտքը համաձայն են, որ Ուկրաինայում կարգավորումը պետք է ընթանա Կիեւի՝ Դոնեցկի եւ Լուգանսկի հետ անմիջական բանակցությունների հիման վրա, նշել է ՌԴ ԱԳՆ-ն։ Կիեւը պետք է սկսի իրականացնել Մինսկի համաձայնագրերը, այլընտրանք չկա, հավելել է նա։
Լավրովը հույս է հայտնել, որ Եվրոպան Կիեւին ազդանշաններ ուղարկում է՝ Մինսկի համաձայնագրերի իրականացման անհրաժեշտության հետ կապված։
Նրա խոսքերով՝ Մինսկի համաձայնագրերի կաղելու իրական պատճառները շատ լավ հայտնի են Բեռլինում, Փարիզում եւ Վաշինգտոնում։



























