Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 19-ին, ժամը 01:17-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Զ. Սարկավագի փողոցի թիվ 88 շենքի բակում գտնվող փայտամշակման արտադրամասում  հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զ. Սարկավագի փողոցի թիվ 90ա հասցեում գտնվող փայտամշակման արտադրամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:39-ին, մարվել՝ 02:15-ին:

Արտադրամասի խորդանոցում այրվել են մոտ 12 խմ փայտի կտորներ: