Այսօր՝ փետրվարի 19-ին, գիշերը ժամը 01:40-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնում մահացել է 2 օր առաջ ավտովթարի հետեւանքով վիրավորված Երեւանի բնակիչ, 35-ամյա Հայկ Մնացականյանը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նա մեկ օր առաջ ծայրահեղ ծանր վիճակով Երեւան-Երասխավան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տեղափոխվել էր հիվանդանոց:

Նշենք, որ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում Mercedes մակնիշի 45 ԼR 045 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 35-ամյա Հայկ Մնացականյան) Դիմիտրով գյուղի կամրջի մոտ բախվել էր բետոնե սյանը, այնուհետեեւ՝ գազատար խողովակին եւ դուրս եկել երթեւեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Վթարի հետեւանքով վարորդ Հ. Մնացականյանն ու նրա ուղեւոր, 33-ամյա Արսեն Խ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն։