ՀՀ ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի օրոք աճել են երեք ցուցանիշներ՝ պետական պարտքի մակարդակը եւ արտագաղթի տեմպերն։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը։
Նա հիշեցրել է, որ 2008-ին Սերժ Սարգսյանի առաջին հայտարարությունը վերաբերել է հայ հասարակությունում միմյանց չհասկանալու պատը կոտրելուն։ «Այնինչ, երբ նախորդ տարիների ընթացքում այն ոչ միայն չեն քանդել, այլեւ բետոնել են։ Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշներին, ապա անկում կա ամենուր՝ այդ թվում ՀՆԱ-ում եւ բյուջեում», - նշել է Մարտիրոսյանը։



























