Բաթումում Arena գիշերային ակումբում ուժեղ հրդեհի հետեւանքով զոհվել է մեկ կին, եւս 4-ը տուժել են, հաղորդում է «Ռուսթավի 2»-ը։

Հայտնի է, որ մահացածն աշխատել է գիշերային հաստատությունում։

Տուժածները վերակենդանացման բաժանմունքներ են տեղափոխվել երկրորդ եւ երրորդ աստիճանի այրվածքներով, նրանց վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր են գնահատում:

Դժբախտ պատահարը գիշերային ակումբում տեղի է ունեցել գիշերը ժամը 1-ի սահմաններում, երբ հաստատությունում մոտ 30 մարդ է եղել։ Նախնական տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել օդափոխիչի անսարքության հետեւանքով։

Փաստի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել։