Միչիգան Սթեյթի համալսարանի նախկին բժշկին, որը մասնագիտացած էր ամերիկացի լավագույն մարմնամարզուհիներին բուժելու ոլորտում, 9 մարմնամարզուհիների նկատմամբ սեռական ոտնձգության մեղադրանք է առաջադրվել, հայտնում է Associated Press-ը:

53-ամյա Լերի Նեսերը բազմիցս ոտնձգություններ է կատարել մարզուհիների նկատմամբ, երբ նրանք վերականգնվել են տարբեր վնասվածքներից եւ հիվանդություններից հետո:

Նեսերը համալսարանից հեռացվել է 2016-ի սեպտեմբերին: Դրանից հետո 9 նախկին եւ գործող մարմնամարզուհիներ, այդ թվում՝ Օլիմպիադա-2000-ի մասնակից Ջեյմի Դենթցշերը բժիշկի դեմ դատարան քաղաքացիական հայցեր են ներկայացրել:

Դրանից զատ, Նեսերի դեմ եւս երկու քրեական գործ է հարուցվել մանկական պոռնոգրաֆիա պահելու եւ ընկերոջ դստերը պղծելու համար:

Ներկայումս բժիշկը կալանավորված է եւ ժխտում է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները: