Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 13.45-ին, «Բավրա» սահմանային անցակետից բերման է ենթարկվել 32-ամյա Սուրեն Ջ.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016թ. հունվարի 28-ից «Ինտերպոլի» կողմից հետախուզման մեջ էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության քրեական օրենսգրքի 249, 250 և 25 հոդ. /կողոպուտ/ մեղադրանքով: