Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ծառայողները փետրվարի 22-ին, ժամը 18.30-ին, Երեւանի Ամերիկյան փողոցի թիվ 1 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 47-ամյա Արմեն Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա տվել է խոստովանական բացատրություն, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Իսակովի պողոտայի թիվ 6 հասցեի մոտ, թիվ 67 երթուղու ավտոբուսի սրահում, 46-ամյա Պայծառ Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ զեղչի քարտեր:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: