Շանհայի նախկին փոխվարչապետ Այ Բաոցզյունին մեղավոր են ճանաչել 6․28 մլն դոլար կաշառք վերցնելու մեջ, հայտնում է Sina պորտալը։

Լսումների արդյունքում պարզվել է, որ Այ Բաոցզյունը ապօրինաբար «նվերներ ու փող է ստացել, օգտագործել իր ծառայողական դիրքը հանուն ազգականների առեւտրական շահերի»։ Նախկին չինովնիկի գործով դատավճիռը ավելի ուշ կկայացվի։

Այ Բաոցզյունը դարձել է Շանհայի փոխվարչապետ 2007-ի դեկտեմբերին։ Նրա նկատմամբ ներկուսակցական կարգապահական հետաքննություն է սկսվել 2015-ի նոյեմբերին։