Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված թեկնածուները վստահեցնում են` իրենց կուսակցությունում լարվածություն չկա:

Այսօր` փետրվարի 25-ին, մի քանի լրագրողների հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն ընդգծեց` ամեն ինչ նորմալ է:

«Ամեն մարդու ասածին մի հավատացեք, ամեն ինչ կընկնի իրա տեղը, ընտրություն ա, ամեն ինչ էլ կարա լինի»,- ասաց պատգամավորը:

Արամ Հարությունյանը, Արման Սահակյանը նույնպես պնդեցին, որ ամեն ինչ նորմալ է: Ռոբերտ Սարգսյանը նույնպես նշեց, որ թիվ մեկ ընտրական տարածքում նորմալ իրավիճակ է, թեկնածուների միջեւ լարվածություն չկա:

Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` ՀՀԿ-ի ներսում լարված մթնոլորտ է: