Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով առաջադրված բոլոր թեկնածուներն այսօր` փետրվարի 25-ին, հավաքվել են կուսակցության կենտրոնական գրասենյակում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ առաջադրված պատգամավորները հանդիպելու են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվելու, ՀՀԿ-ականները վստահեցրին` ոչնչից տեղյակ չեն:
«Հիմա տեղում կիմանանք»,- ասացին նրանք ու շտապեցին ներս:
Նշենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Սերժ Սարգսյանը նրանց նախատելու է Մասիսում տեղի ունեցած միջադեպի համար եւ հորդորելու միմյանց դեմ «խաղեր չտալ»:




























